| 
«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2005թ.-ի հոկտեմբերի 26-ին: Մի խումբ երիտասարդներ, տեսնելով Հայաստանում մի շարք հաստատությունների երեխաների կրթական մակարդակի պակասը, որոշեցին ստեղծել կրթական հասարակական կազմակերպություն` աջակցելու կարիքի մեջ գտնվող երեխաներին:  
Կազմակերպությունը իր առջև նպատակ է դրել բարձրացնել մանկատների, հատուկ տիպի դպրոցների, փողոցային երեխաների, ֆիզիկական և մտավոր դժվարություններ ունեցող երեխաների կրթական մակարդակը և հետևողական աշխատանքների միջոցով օգնել նրանց դառնալու հասարակության պիտանի և արժանավայել քաղաքացիներ:
	«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը ներկայումս իրականացնում է 4 կրթական ծրագրեր. 
	 
  «Օգնենք երեխաներին» ծրագիրը, որն իրականացվում է 1,5-ից մինչև 15 տարեկան երեխաների համար` ավելի մանրամասն  www.fio.am/helpthechildren: 
ՙ   «Ապագա մասնագետներ» ծրագիրը, որն իրականացվում է 16-ից մինչև 21 տարեկան երիտասարդների համար` ավելի մանրամասն  www.fio.am/fs:
   «Կրթական կամուրջ» ծրագիրը, որն իրականացվում է բոլոր տարիքի երեխաների և երիտասարդների համար, ովքեր ունեն մտավոր և ֆիզիկական խնդիրներ` ավելի մանրամասն  www.fio.am/edubridge:
	   «Նամակագրական կապ» ծրագիրը, որն իրականացվում է 5-ից մինչև 18 տարեկան երեխաների համար` ավելի մանրամասն  www.fio.am/penpals:
	   «Բարև» ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի մարզերում գտնվող կարիքավոր ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար` ավելի մանրամասն  www.fio.am/barev:
	  
Կազմակերպության բոլոր աշխատանքները կատարվում են կամավորական սկզբունքով: Ներկայումս կազմակերպությունն ունի թվով 60 կամավոր, որոնք ազնվորեն օգնում են երեխաներին:
  |