Ուզու՞մ եք բաժանորդագրվել մեր նորություններին և միջոցառումներին

Ուզու՞մ եք միանալ մեր համայնքին

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ձմեռ պապիկն այցելում է բոլորին 2009
         
       
 

Սիրելի բարեկամներ, շնորհակալություն ենք հայտնում «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպության «Ձմեռ պապիկն այցելում է բոլորին» ակցիային աջակցության համար: Ձեր ջերմ նամակների ու քաջալերող զանգերի, նվիրատվությունների ու անձնական մասնակցությունների շնորհիվ մենք կարողացանք այս տարի ևս Ամանորյա հրաշքի ու հույսի ոգին փոխանցել մարդկանց, ում համար այն իսկապես անհրաժեշտ է:
2009թ. դեկտեմբերի 7-ից 25-ը տեղի ունեցած հանգանակության միջոցով հավաքվել ու վտանգված երեխաների (մանկատների և հատուկ դպրոցների սաներ), կույրերի ու կարիքավոր ընտանիքների (հիմնականում բնակվում են Գյումրիի ժամանակավոր կացարաններում [տնակներ]) համար կազմակերպված փոքրիկ հյուրասիրությունների և նվերների համար ծախսվել է ավելի քան 300 հազար դրամ, ինչի վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացվել նվիրատուներին ու աջակիցներին:
Վստահ ենք, որ այս նոր տարում ավելին կարող ենք իրականացնել՝ միասին:

 
   
   
       
         
Միասին ամեն ինչ կարող ենք
Together we can do anything

Արդեն 5-րդ տարին անընդմեջ մենք` «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի կամավորները, կյանքի ենք կոչում վտանգված երեխաներին կրթության միջոցով հավասար հնարավորություններ տալու տեսլականը:
Մենք վստահ ենք, որ մանկատների, հատուկ դպրոցների և կարիքավոր ընտանիքների երեխաները կարող են և պետք է ավելիին հասնեն, քան որևէ ցածր վարձատրվող փակուղային աշխատանքի դատապարտված լինելը: Այս ուսումնական տարին սկսելով սեպտեմբերի 3-ին կազմակերպված գունեղ միջոցառմանը մասնակցելով` մենք նոր եռանդով ու խանդավառությամբ
շարունակում ենք մանկատների, հատուկ դպրոցների ու կարիքավոր ընտանիքների երեխաների կրթության բարելավմանն ուղղված ծրագրերը: Դրանք պարզապես պարապմունքներ չեն. մենք ձգտում ենք մեր սերն ու հոգատարությունը փոխանցել երեխաներին, վստահություն սերմանել կրթության միջոցով ցանկացած բարձունքների հասնելու հնարավորության հանդեպ, և ուժ տալ նրանց` իրենց երազանքները իրականացնելու:
Դուք տեսե՞լ եք մանկատան երեխաների ուրախությունը, երբ հանդիպում են իրենց հարազատ կամավորներին: Ուզու՞մ եք զգալ նրանց անկեղծ հետաքրքրությունը, երբ ծանոթանում են նոր կամավորների հետ, ովքեր եկել են իրենց օգնելու: Դուք նույնպես կարող եք օգնել երեխաներին: Իսկ միասին ամեն ինչ կարող ենք:

Այցելություն «Արևներ» երգչախմբի մենահամերգին
A visit to solo concert of chorus 'Arevner'

Սեպտեմբերի 3-ին Ապագան Բաց է կրթական ՀԿ-ի եռանդուն թիմի նվիրված աշխատանքի շնորհիվ կազմակերպվեց 2009-2010 ուս.-տարվա առաջին միջոցառումը: Կարիքի մեջ գտնվող երեխաները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու Armenian Music Fest-ի շրջանակներում կազմակերպված «Արևներ» մանկապատանեկան երգչախմբի մենահամերգին: Համերգի ընթացքում երեխաներն ակտիվորեն ձայնակցում էին բեմահարթակին ելույթ ունեցող փոքրիկ երգիչ/երգչուհիներին, ողջունում նրանց զվարթ կոչերով և անգամ զարդարում երաժշտական համարները յուրահատուկ խմբակային պարերով:
Մեծ, թե փոքր, նրանք բոլորը երջանիկ էին այդ մի քանի ժամվա ընթացքում, նրանք միասին, ձեռք-ձեռքի տված, օրորվում էին մանկական անհոգ երգերի մեղեդիների ներքո, ու նրանց աչքերի մեջ փայլում էր անկեղծ մանկական հրճվանքի փայլը:

Ետ դարձի ճանապարհին երեխաներն ունեցան փոքրիկ էքսկուրսիա երեկոյան Երևանով` կիսվելով տպավորություններով միմյանց, ինչպես նաև մեզ հետ:

A visit to solo concert of chorus 'Arevner'
Իսկ մենք` կամավորներս, որ մեր աշխատանքի ընթացքում ամեն կերպ ջանում ենք ուրախության անմոռանալի րոպեներ պարգևել այս երեխաներին, ուրախանում էինք ավելի շատ. մեր աշխատանքն այնքան ջերմ պահեր է նվիրում այս փոքրիկներին: Եվ երբ լսում ենք «ես երբեք չեմ մոռանա այս հրաշալի օրը» կամ «անչափ շնորհակալ ենք մեզ նման անմոռանալի երեկո պարգևելու համար» խոսքերը, անկախ հոգնածությունից, անկախ բարդ աշխատանքային օրերից և առօրյա կյանքի բազմաթիվ խնդիրներից, մեր սրտում ավելի պայծառ է վառվում մեր հասարակության կարիքի մեջ գտնվող երեխաներին աջակցելու, ուղղորդելու, նրանց ապագան բացելու ցանկությունը:
Ապագան Բաց է կրթական ՀԿ-ն պարբերաբար կազմակերպում է նմանատիպ միջոցառումներ` նպատակ ունենալով ավելի քաջալերելու երեխաներին, որպեսզի ավելի լավ սովորեն և կարողանան իրենց գիտելիքներով ու նպատակասլացությամբ հասնել հաջողությունների:

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ուզու՞մ եք կապ հաստատել մեզ հետ
«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպություն © 2005-2024