Ուզու՞մ եք բաժանորդագրվել մեր նորություններին և միջոցառումներին

Ուզու՞մ եք միանալ մեր համայնքին

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ամառային ծրագրերն ավարտվեցին
Summer projects are over

«Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի կողմից ամառային հերթական միջոցառման կազմակերպման համար հայտարարված դրամահավաքին արձագանքած կարեկից ու երեխաների ապագայի նկատմամբ ոչ անտարբեր անհատների շնորհիվ հնարավոր եղավ մանկատան ու հատուկ դպրոցի մոտ 60 երեխաների համար օգոստոսի 22-ին կազմակերպել այցելություն Գառնու հրաշակերտ-սյունազարդ տաճար և Գեղարդի միջնադարյան վանք: Երբ կողք-կողքի տեսնում ես Հայաստանի հնագույն կառույցները, որոնք դարեր շարունակ կանգուն են և այն երեխաներին, ովքեր անկախ իրենց կամքից հայտնվել են ամենախոցելի իրավիճակում և ամեն օր պայքարում են այս աշխարհում իրենց արժանի տեղը գտնելու համար, հասկանում ես, որ հայը երբեք չի հանձնվում, ու տեսնելով մանուկների աչքերում վառվող արևները` հոգիդ վառվում է նրանց կրակով: Հայաստան աշխարհի ամենահզոր ու հին կառույցների արտացոլանքը երեխաների հոգում ուժ է տալիս նրանց պայքարելու ու հասնելու արևներին: Հետաքրքիր էր հետևել երեխաներին ողջ արշավի ընթացքում.ճանապարհին նրանց շուրթերով հնչում էին հայեցի և ուրախ երգեր ու բանաստեղծություններ, իսկ բնության գրկում կազմակերպված և զրնգուն ծիծաղ պարգևող չարաճճի խաղերից օդն ուրախությամբ էր լցվում: Անբացատրելի հետաքրքրությամբ էին երեխաները ծանոթանում հայոց պատմության էջերին: Հետդարձի ճանապարհին, չնայած հոգնածությանը, չէր դադարում երգն ու պարը...

Summer projects are over
Հուսով ենք, որ երեխաներն ամառային արձակուրդների ընթացքում կազմակերպված միջոցառումներից առավել ոգևորված և հետաքրքրությամբ կսկսեն նոր ուսումնական տարին` օրեցօր ավելացնելով գիտելիքի պաշարը, ինչը և կդառնա նրանց կյանքում ամենաուժեղ զենքը բարձունքներ տանող ճանապարհին: Այսպիսով ավարտվում են «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի կողմից կազմակերպվող ամառային ծրագրերը` անցում կատարելով 2009-2010թթ. ուսումնական տարվա ծրագրերի իրականացմանը (մանկատների, հատուկ դպրոցների և սոցիալապես անապահով երեխաների համար):

Հավատում ենք` մեր օգնությունը հենման կետ է, իսկ ճանապարհները` բազում, ընտրությունը` ազատ, Ապագան` Բաց ....

Դրամահավաք ամառային միջոցառման համար
Fundraising for summer event

Ամառը մոտենում է ավարտին...

«Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի կողմից կազմակերպվող ամառային ծրագրերը մեծ խանդավառությամբ են ընդունվում երեխաների կողմից: Գեղատեսիլ Հայաստանի բնության հրաշքներն արտացոլվում են երեխաների աչքերում և զգում ես, թե ինչպես են մայրենի երկրից ուժ ստանում ու խանդավառվում կյանքի հորձանուտում հայտված մանուկները: Ահա սա էլ ոգեշնչում է նորից ու նորից կազմակերպել երեխաների այցելությունները Հայաստանի տեսարժան վայրեր: Ամառն արդեն մոտնեում է ավարտին, սակայն դեռևս կան երեխաներ, ովքեր հնարավորություն չեն ունեցել դուրս գալ մայրաքաղաքի սահմաններից: Ձեր աջակցությամբ և համընդհանուր ուժերով կարող ենք լրացնել այդ բացն ու օգոստոսի 22-ին կազմակերպել հերթական արշավը` հագեցած երեխաների խինդ ու ծիծաղով:

Եթե դուք ցանկություն ունեք աջակցելու նման միջոցառման իրականացմանը, խնդրում ենք մինչև օգոստոսի 21-ը կապ հաստատել մեզ հետ:

Էլ. փոստ` info@fio.am
Հեռախոս` (374-10) 55 91 26 (14:00 – 18:00)

Ամառային ծրագրերը շարունակվում են
Summer Projects are Being Carried Out
   «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի կամավորներն ամառային ծրագրերի շրջանակներում մանկատների, հատուկ դպրոցների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպում են տարբեր այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր, հանգստյան գոտիներ, կենդանաբանական այգի, լողավազան և այլն:
   Այս միջոցառումները բավականին մեծ հետաքրքրություն են առաջացնում երեխաների մոտ, և նրանք փորձում են պարապմունքների ժամանակ ձեռք բերած գիտելիքներն օգտագործել և ավելի հիմնավորել սովորածը տեսական պարապմունքների ժամանակ: Այս կերպ «Ապագան բաց է» կրթական ՀԿ կամավորները փորձում են քաջալերել երեխաներին, որպեսզի նոր ուսումնական տարվա ընթացքում նրանք ավելի լավ սովորեն ու ավելի շատ գիտելիքներ ձեռք բերեն: Միջոցառումների ժամանակ պատահում են այնպիսի զարմանահրաշ ու հետաքրքիր դեպքեր, որոնք ավելի ու ավելի են ստիպում կազմակերպությանը հաճախակի դարձնել նման այցելությունները: Հատկապես անմոռանալի էր վերջին միջոցառումը կենդանաբանական այգի, այնուհետև լողավազան: Իսկապես երեխաների ուրախությունը չենք կարող այսպես նկարագրել, և եթե դուք նույնպես հնարավորություն ունենաք աջակցել կամ մասնակցել մեկ այդպիսի միջոցառման, ինքներդ կհամոզվեք:

   Տարածենք բարի լուրը և փորձենք միասին ավելի հաճախակի կազմակերպել նմանատիպ միջոցառումներ Հայաստանի կարիքի մեջ գտնվող երեխաների համար: Ամառային ծրագրերի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները շարունակվում են մինչև օգոստոս ամսվա վերջ:

Այցելություն Խոր Վիրապ, Նորավանք
A Visit to the Monasteries of  Khor Virap and Noravanq
   Ամառային ծրագրերի շրջանակներում մայիսի 16-ին մոտ 60-ից ավելի երեխաներ այցելեցին Խոր Վիրապ, Նորավանք: Երեխաների համար այս այցելությունը պատմական նշանակություն ուներ` քանի որ նրանց համար առաջին անգամ էր կազմակերպվում այսպիսի այցելություն: Նրանք մեծ ուշադրությամբ լսում էին կազմակերպության կամավորներին, ովքեր հետաքրքիր ու համառոտ ձևով պատմում էին յուրաքանչյուր վայրի մասին ներկայացնելով առանձնահատուկ տեղեկություններ:
   Նորավանքում երեխաները հանդիպում ունեցան նաև եկեղեցու քահանա տեր Սահակի հետ, ով երեխաների հետ զրուցեց կյանքից, հավատքից և բարցրաձայն «Հայր մեր»-ը աղոթեց երեխաների ակտիվ մասնակցությամբ(եկեղեցու բակում): Այնուհետև կազմակերպության կամավորները երեխաներին սնունդով ապահովելուց հետո Նորավանք եկեղեցուց քիչ հեռու հանգստի գոտի հասնելով կարողացան կազմակերպել հետաքրքիր ու ուսուցողական խաղեր: Երեխաներն այնքան ուրախ ու երջանիկ էին, որ չէին ցանկանում ետ վերադառնալ:
   Կազմակերպության կամավորները հույս ունեն նմանատիպ միջոցառումներ կազմակերպել ամառային ծրագրերի շրջանակներում, որոնց կարող եք միանալ ու աջակցել դուք նույնպես:
Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ուզու՞մ եք կապ հաստատել մեզ հետ
«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպություն © 2005-2024