Ուզու՞մ եք բաժանորդագրվել մեր նորություններին և միջոցառումներին

Ուզու՞մ եք միանալ մեր համայնքին

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Այցելություններ
Visits

«Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում այցելություններ և փոքրիկ հյուրասիրություններ կազմակերպեց մանկատների և հատուկ տիպի դպրոցների երեխաների համար, որոնց նպատակն էր քաջալերել փոքրիկներին, որպեսզի ավելի լավ սովորեն և դառնան օրինակելի քաղաքացիներ:

Visits

Երեխաների անսահման ուրախությունն ու ոգևորությունն անհնար է նկարագրել խոսքերով: Կազմակերպության կամավորները ջանք չեն խնայում, որպեսզի մոտիվացնեն երեխաներին, որպեսզի նրանց ուշադրության կենտրոնում միշտ լինեն դասերը, նոր գիտելիքներ ստանալու կարևորության գիտակցումն ու այն համոզմունքը, որ, իսկապես, Հայաստանի ապագան բաց է իր քաղաքացիների կրթվածության, աշխատասիրության ու հավատի շնորհիվ:

Հանդիպում. Ռալֆ Հայնեն
Worthy citizens

Սեպտեմբերի 22-ին երեխաները հանդիպում ունեցան Հոլանդացի նկարիչ Ռալֆ Հայնենի հետ: Պարոն Հայնենը պատմեց երեխաներին իր հայրենիքի` Հոլանդիայի մասին: Իսկ որքան զարմացան փոքրիկները` իմանալով նրա յուրօրինակ աշխատանքների մասին, որոնց ներշնչանքի առարկան հայկական անկրկնելի եկեղեցիներն են` առաջին քրիստոնյա երկրի ճարտարապետական գլուխգործոցները: Որքան ոգևորություն կար մանուկների աչքերում, որքան հպարտություն իրենց հայրենիքի հանդեպ, որը կարողացավ ոգեշնչել ու ստեղծագործելու եռանդ հաղորդել նույնիսկ օտարերկյա տաղանդավոր արվեստագետին:

Meeting: Ralf Haynen
Ռալֆ Հայնենի հետ հանդիպումից երեխաներին մնաց անհուն հայրենասիրության զգացում, հիացմունք` հոլանդացի տաղանդավոր նկարչի հիասքանչ աշխատանքների հանդեպ և համոզմունք այն բանում, որ կրթության և աշխատասիրության միջոցով կարելի է հասնել մեծ բարձունքների:

Ճանապարհորդությունը շարունակվում է

«Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 13-ից սկսեց իր 7-րդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի կրթական ծրագրերը: Պարապմունքներին, որոնք անց են կացվում յուրաքանչյուր օր (բացառությամբ կիրակի օրվա), մասնակցում են մանկատների/հատուկ տիպի դպրոցների/սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ:
Հրաշալի է տեսնել այս 7 տարիների ընթացքում կրթական ոլորտում կազմակերպության ձեռք բերած հաջողությունները` հայերեն կարդալ չիմացող երեխաներ, ովքեր այսօր գրում և կարդում են, անգլերեն/ռուսերեն չիմացող երեխաներ, ովքեր այսօր կարողանում են կարդալ ու փոքր-ինչ խոսել այդ լեզուներով: Եվ այս հաջողությունների ցանկը կարելի է շարունակել, ինչում ինքներդ կարող եք համոզվել` ձեր մասնակցությամբ:

Այս նոր ուսումնական տարում նախատեսված ծրագրերն արդեն իսկ մեկնարկել են և ունեն իրենց հաջողությունները: Մեր թիմի կամավորներն իրականացնում են ինչպես հումանիտար առարկաների դասընթացներ, այնպես էլ ընդհանուր զարգացման դասաժամեր, սպորտային պարապմունքներ և միջոցառումներ:

Միացեք մեր խմբին, եթե հավատում եք, որ կարող եք ձեր գործողություններով փոխել անգամ մեկ երեխայի ապագան: Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք...

Ամառային ծրագրեր

«Ապագան Բաց է» կրթական ՀԿ-ի ամառային ծրագրերի շրջանակներում հունիսի 27-ին 70-ից ավել մանկատների ու հատուկ դպրոցների սաների, ինչպես նաև կույր երիտասարդների համար կազմակերպվեց հերթական այցելությունը դեպի մեր հայրենիքի տեսարժան վայրեր:
Շնորհակալություն ենք հայտնում իրենց ժամանակն ու եռանդը մեր փոքրիկ քույրերի ու եղբայրների լիարժեք զարգացմանը նվիրաբերող մեր կամավորներին ու աջակիցներին. այս ամենը հնարավոր է միայն ձեր շնորհիվ:

Ուզու՞մ եք մասնակցել կամ աջակցել մեր միջոցառումներին. խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ.
էլ. փոստ՝ info@fio.am
հեռախոս՝ (374-10) 55-91-26 (14:00-18:00)



Գոշավանք


կույր երիտասարդները կարդում են Բրայլյան նշանագրերով տեղեկատվական վահանակները

Արժանի քաղաքացիներ
Worthy citizens

Պատկերացնու՞մ եք՝ ինչ է նշանակում հիասթափված ու վիրավորված երեխային սեր և ջերմություն փոխանցել: Նրան հույս է անհրաժեշտ: Նրան պետք է համոզել, որ ինքն արժանի է և կարող է ավելին:

Պատկերացնու՞մ եք այն երիտասարդ կամավորի վիճակը, ով փորձում է օգնել այդ երեխային... ով պետք է հաղթահարի երեխայի անվստահությունն ու անտարբերությունը, օգնի նրան գիտելիք ձեռք բերել, և ապացուցի, որ ապագան իսկապես բաց է նրա համար:

Worthy citizens

Սակայն այս ամենը մեծ արժեք ունի, որովհետև այդ բարդ, նուրբ ու երկարատև գործընթացի արդյունքում ավելանում է ևս մեկ արժանի քաղաքացի մեր հայրենիքում:

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ուզու՞մ եք կապ հաստատել մեզ հետ
«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպություն © 2005-2017