Ուզու՞մ եք բաժանորդագրվել մեր նորություններին և միջոցառումներին

Ուզու՞մ եք միանալ մեր համայնքին

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Մշակութային միջոցառում` Նարեկացի արվեստի միությունում «Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողով» -ի հրավեր
Cultural Event in Narekatsi Art Institute
   Հայաստանում IREX կազմակեր-
պության ներկայացչության և «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի միացյալ ջանքերով կազմակերպվեց մշակութային միջոցառում, որին մասնակցում էին մանկատան երեխաները: Միջոցառման ժամանակ «Կարին» պարային համույթի խումբը երեխաներին սովորեցրեց հայկական ազգային պարի տարբեր համարներ, որոնք երեխաներին ցույց տալուց հետո միացյալ ուժերով փորձում էին պարել: Երեխաների համար շատ կարևոր էր այս անմիջական շփումը և համույթի անդամների կողմից ներկայացվող պարային համարները: Թեև միջոցառումը տևեց մոտ 3 ժամից ավելի, բայց դա նրանց համար մի փոքր կարճ էր քանի որ իրենց շատ էր դուր եկել այդ միջոցառումը: Նրանց խոստացանք, որ պարբերաբար մեր միասնական մասնակցությամբ հանդես կգանք տարբեր նմանատիպ հետաքրքիր միջոցառումների:

   Հ.Գ. Այս միջոցառումները իրականացվում են մեր ամառային ծրագրերի շրջանակներում:

Pan-Armenian Educational Consular Meeting
   Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2008թ.-ի հուլիսի 25-27-ը կազմակերպում է Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովը:
   Խորհրդաժողովում քննարկման նյութ են դառնալու հայկական կրթօջախներին առնչվող հիմնահարցեր, կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման կարևորագույն խնդիրներ:
   Այս խորհրդաժողովին առաջին անգամ իր մասնակցությունն է ունենալու «Ապագան բաց է» կրթական Հասարակական կազմակերպությունը` նախագահ Սամվել Մովսիսյանի և ուսումնական ծրագրերի պատասխանատու Մարիետա Գրիգորյանի մասնակցությամբ: Կազմակերպության ներկայացուցիչները պատրաստվում են հանդես գալ մի քանի առաջարկներով և զեկույցներով, որոնք կարող են հանդիսանալ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Հայաստան-Սփյուռք համատեղ կրթական ծրագրերի իրականացմանը(օր.` «Նամակագրական կապ» ծրագիր և այլն), և Հայաստանի կրթական հաստատություններում «Յուրաքանչյուր երեխային մեկ համակարգիչ» ծրագրի իրականացմանն ուղղված հարցեր: Վստահ ենք, որ այս ամենի իրականացմամբ փոքր-ինչ օգուտ կբերենք մեր երկրի կրթական համակարգում: Կազմակերպության մտքերը բավականին շատ են և հետաքրքիր` մնում է այդ ամենի համար գտնվեն մարդիկ, որոնց օգնությամբ կարող են կյանքի կոչել դրանք: Համաժողովին իրենց մասնակցությունն են ունենալու սփյուռքից , պետական կառույցներից, հասարակական կազմակերպություններից և այլ համապատասխան կառույցներից հրավիրված ներկայացուցիչներ:
Հունիսի 1 – Երեխաների պաշտպանության միջազգային օր
June 1st  - International Day of Children's Protection
«Ապագան բաց է» կրթական ՀԿ-ն արդեն 3-րդ տարին է, ինչ իր մասնակցությունը չի ունենում հունիսի 1-ի միջոցառումների կազմակերպմանը: Դա մի փոքրիկ ակցիա է, որի միջոցով ուզում ենք ցույց տալ, որ այդ երեխաներին պետք է ուշադրություն դարձնենք ամբողջ տարվա ընթացքում: Նրանց պետք է մշտապես օժանդակել` ոչ միայն հունիսի 1-ին(1օրով): Այդ օրը բազմաթիվ մարդիկ են հիշում կարիքի մեջ գտնվող երեխաներին և ամբողջ տարի նրանց անտեսելով` հունիսի 1-ին անցնում են գովազդային արշավի, որը ընդունելի չէ մեր կազմակերպության կողմից:
   Կոչ ենք անում բոլոր այն մարդկանց/կազմակերպություններին, ովքեր հիշում են այդ երեխաներին միայն հունիսի 1-ին միանալ մեզ(կամ այլ կազմակերպությունների, ովքեր աշխատում են այս ոլորտում) և աջակից լինել նրանց առօրյա խնդիրներում(կրթական, սոցիալական և այլն):
   Այսպիսով մենք կկարողանանք իրականացնել նրանցից շատերի երազանքները` այն հույսով, որ նրանց համար ապագան բաց է:

   Կրթության միջոցով է, որ կկարողանանք նրանց համար ստեղծել բարեկեցիկ ապագա(մասնագիտություն ձեռք բերելով կկարողանան հետագայում աշխատել, իսկ օգնությամբ ուղղակի սովորեցնում ենք նրանց նայելու ինչ-որ մեկի ձեռքին, օգնությանը): Իսկ անտեղի օգնություններով ուղղակի փչացնում ենք նրանց կյանքերը:

Ամառային ծրագրեր 2007-2008 ուսումնական տարվա ամփոփում
Summer Programs
«Ապագան բաց է» կրթական ՀԿ-ն սկսում է ամառային կրթական ծրագրերը, որը նախատեսված է իրականացնելու Երևանի և մարզերի մի քանի մանկատներում:
   Ցանկություն ունենք բակային ճամբարների, կրթական խաղերի, քննարկումների և տեսարժան վայրեր այցելելու միջոցով բովանդակալից դարձնել նրանց հանգիստը: Կրթական պարապմունքները ամառային արձակուրդներին դադարեցվում են, որպեսզի երեխաներին ձանձրալի չլինի և նրանց համար փոխարենը անցկացվում են հետաքրքիր միջոցառումներ: Փորձում ենք յուրաքանչյուր միջոցառում կազմակերպել այնպես, որպեսզի երեխաները ձգտում ունենան և լավ սովորեն հետագայում արժանավայել կյանքով ապրելու համար:
   Նրանք մեծ անհամբերությամբ են սպասում սեպտեմբերին սկսվելիք պարապմունքներին (հայերեն, ռուսերեն, անգլերեն, համակարգչային, շախմատ և այլն)` մինչ այդ մասնակցելով հետաքրքիր միջոցառումների:
A meeting with 'Future is Open' NGO volunteers
   Մայիսի 18-ին կայացավ «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի ուսումնական պարապմունքների ամփոփման վերաբերյալ հանդիպում կազմակերպության կամավորների հետ: Քննարկման թեմաներն էին` ընդհանուր ձեռքբերումներ, առաջխաղացում, թերացումներ, ամբիոնների աշխատանքային կատարողականություն: Յուրաքանչյուր կամավոր ներկայացրեց աշխատանքի ընթացքում կատարած իր դիտարկումները կապված երեխաների, հաստատության աշխատակիցների համագործակցության/ չհամագործակցության և ուսումնական նյութի հետ: Նոր ձեռքբերումների շարքում հարկ է նշել «Շուշան» նոր խմբի ձևավորումը հատուկ տիպի մանկատանը, «Ես և շրջակա աշխարհը» նոր պարապմունքի անցկացումը #12 հատուկ տիպի դպրոցում, տարբեր ընկերությունների կողմից կազմակերպված այցելությունները, «Նամակագրական կապ» նոր նախագծի մեկնարկը և այլն:
   Տարվա ընթացքում եղել են նաև թերացումներ, բացթողումներ թե ուսումնական ծրագրերում, թե կամավորների աշխատանքի մեջ, նաև երեխաների /հատուկ տիպի դպրոցի երեխաների մասին է խոսքը/ մեջ սովորելու մղումն է թուլացել: Ամեն ինչ կարվի, որպեսզի այս թերացումները շտկվեն մյուս ուսումնական տարվա ընթացքում: Կամավորները ունեցան նաև առաջարկություններ, ինչպես օրինակ` շարունակել ուսումնական պարապմունքները ամառվա ընթացքում բակային ճամբարների ձևով, կամ երեխաների ուսումնական գործընթացը խոչընդոտող հոգեբանական խնդիրների լուծման եղանակ առաջարկվեց տարբեր ԲՈՒՀ-երի հոգեբանության ֆակուլտետի ուսանողների պրակտիկան անցկացնել ՀԿ-ում:
   Վերջում «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի ղեկավար Ս. Մովսիսյանը շնորհակալագրեր հանձնեց այն կամավորներին, ովքեր առանձնահատուկ նվիրվածությամբ ու բարեխղճությամբ են կատարել իրենց կամավորական աշխատանքը:
Լուսինե Ստեփանյանի այցը հատուկ դպրոց «Ապագան բաց է» կրթական ՀԿ ղեկավար կազմի ժողով
Lousine Stepanyan's Visit to Special School
   Լուսինե Ստեփանյանը Հայաստանում Բրիտանական խորհուրդի դասընթացավարներից է: Բավականին մեծ փորձ ունի երեխաների հետ աշխատող մասնագետներին վերապատրաստելու գործում: Արդեն մեկ տարի է, ինչ Լուսինե Ստեփանյանը վերապատրաստում է «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի կամավորներին նախքան պարապմունքների սկսելը:
   2008թ.-ի մայիսի 6-ին նա հատուկ նպատակով էր այցելել հատուկ դպրոց, այն է` խոսել երեխաների հետ և ծանոթանալ նրանց խնդիրներին, ինչը կնպաստի կամավորներին վերապատրաստելու գործընթացում կոնկրետ կրթական կարիքներին անդրադառնալ:
   Երեխաները ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

   Այսպիսի հանդիպումները առանցքային կարևորություն ունեն, որպեսզի կոնկրետ կրթական ծրագրերը ուղղորդված լինեն ճիշտ նպատակակետին:

   2008թ.-ի մայիսի 17-ի կրթական ծրագրերի երկրորդ կիսամյակի ավարտի և ամառային ծրագրերի անելիքների քննարկման նպատակով մայիսի 9-ին հանդիպում կայացավ «Ապագան բաց է» կրթական ՀԿ ղեկավար կազմի մասնակցությամբ: Նրանք մանրամասնորեն քննարկեցին իրենց անելիքները և կազմակերպության հետագա աշխատանքների համար ձեռք բերեցին որոշ պայմանավորվածություններ` հստակ ժամանակացույցով:
   Անկախ ֆինանսական դժվարությունների` խումբը շարունակում է իրենց առջև դրված խնդիրները
  լուծելու և կյանքի կոչելու բոլոր ծրագրերը` ի նպաստ երեխաների կրթական մակարդակի բարձրացմանը և բաց ապագայի հանդեպ մեծ հավատ ունենալուն: «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ն շարունակում է կրթական ծրագրերը` իրենց կամավորների խանդավառության և նվիրվածության շնորհիվ: Մենք գիտակցում ենք, որ փոքր կազմակերպություն ենք, բայց ունենք մեծ գաղափարներ և հուսով ենք, որ շատ շուտով մեր և հետագայում մեզ միացող կամավորների ջանքերը, եթե ոչ լիովին, ապա որոշակի լուծում կտան անապահով երեխաների կրթության մեջ առկա մեծածավալ խնդիրներին:
Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ուզու՞մ եք կապ հաստատել մեզ հետ
«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպություն © 2005-2017